Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երբ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը վե­րա­դար­ձավ «լիար­ժեք աշ­խա­տան­քի»

Երբ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը վե­րա­դար­ձավ «լիար­ժեք աշ­խա­տան­քի»
09.06.2020 | 00:36
Ե­րեկ­վա օ­րը լի էր պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րով՝ ԱԱԾ տնօ­րեն Է­դուարդ Մար­տի­րո­սյա­նի, ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի պետ Ար­տակ Դավ­թյա­նի, ոս­տի­կա­նա­պետ Ար­ման Սարգ­սյա­նի: Գն­դա­պետ Ար­գիշ­տի Քյա­րա­մյա­նը նշա­նակ­վեց ԱԱԾ տնօ­րեն: Գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Օ­նիկ Գաս­պա­րյա­նը նշա­նակ­վեց ԶՈՒ Գլ­խա­վոր շտա­բի պետ: Գն­դա­պետ Վա­հե Ղա­զա­րյա­նը նշա­նակ­վեց ոս­տի­կա­նու­թյան պետ:
«Գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ար­տակ Դավ­թյա­նին, գն­դա­պետ Է­դուարդ Մար­տի­րո­սյա­նին, գն­դա­պետ Ար­ման Սարգ­սյա­նին շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում այս ըն­թաց­քում կա­տա­րած աշ­խա­տան­քի և ներդ­րած ջան­քե­րի հա­մար»,- ֆեյս­բու­քյան իր է­ջում գրեց վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Ա­հա թե ինչ ե­ղավ, երբ կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ վար­չա­պե­տը վե­րա­դար­ձավ լիար­ժեք աշ­խա­տան­քի՝ դառ­նա­լով կո­րո­նա­պատ­մու­թյան մեջ ա­մե­նաա­րագ ա­պա­քին­ված ըն­տա­նի­քի հայր: Բայց դա ա­ռան­ձին պատ­մու­թյուն է: Ի՞նչ են նշա­նա­կում այս հրա­ժա­րա­կան­ներն ու նշա­նա­կում­նե­րը: Ե­թե Ար­տակ Դավ­թյա­նի պա­րա­գա­յում հրա­պա­րա­կա­յին պատ­ճա­ռը կի­րա­կի օ­րը որ­դու հար­սա­նիքն էր, ո­րը չէր կա­րող նա­խա­պես հա­մա­ձայ­նեց­ված չլի­նել վար­չա­պե­տի հետ, բայց հա­ջոր­դեց պա­տի­ժը, ԱԱԾ տնօ­րե­նի ու ոս­տի­կա­նա­պե­տի պաշ­տո­նան­կու­թյուն­ներն ու նոր նշա­նա­կում­նե­րը Հա­յաս­տա­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում կա­րող են դառ­նալ տեխ­նի­կա­կան և մի քա­նի ամս­վա պաշ­տո­նա­վար­ման ի­րո­ղու­թյուն­ներ, որ նույն­պես ա­ռան­ձին պատ­մու­թյուն է:
Կո­րո­նաճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում հա­սա­րա­կու­թյան ակն­կա­լած հրա­ժա­րա­կան­նե­րը ոչ ԱԱԾ տնօ­րե­նի, ոչ ոս­տի­կա­նա­պե­տի, ոչ էլ ան­գամ գլ­խա­վոր շտա­բի պե­տինն են: Նրանք չեն կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման մե­ղա­վոր­նե­րը: Կա հս­տակ պա­հանջ՝ պաշ­տո­նան­կել ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նին՝ հա­մա­կար­գը կաթ­վա­ծա­հար ա­նե­լու, ճգ­նա­ժա­մա­յին կա­մա­յա­կան կա­ռա­վար­ման, անհ­րա­ժեշտ մի­ջոց­նե­րով ժա­մա­նա­կին հա­մա­կար­գը չա­պա­հո­վե­լու պատ­ճա­ռով: Նույն պա­հան­ջը գոր­ծում է փոխ­վար­չա­պետ ու պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի դեպ­քում՝ չկազ­մա­կեր­պե­լու հա­մար ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ու պե­տա­կան կա­ռա­վար­ման մյուս օ­ղակ­նե­րի հա­մադր­ված աշ­խա­տան­քը, ձա­խո­ղե­լու պա­րե­տա­տան ըն­դու­նած ո­րո­շում­նե­րի կա­տար­ման վե­րահս­կո­ղու­թյու­նը: Աբ­սուրդ է, երբ պաշ­տո­նանկ­վում է ոս­տի­կա­նա­պե­տը, իսկ պա­րե­տը՝ ոչ: Աբ­սուրդ է, երբ չեն ներ­կա­յաց­վում պաշ­տո­նան­կու­թյան պատ­ճառ­նե­րը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Այս պայ­ման­նե­րում նույն­քան աբ­սուրդ է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջը՝ մենք այն վի­ճա­կում չենք, որ խոր­հր­դա­րան լու­ծա­րենք ու գնանք ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի՝ ա­ռա­ջին, ՔՊ-ում չկա որևէ մե­կը, որ ա­վե­լին է Նի­կոլ Փա­շի­նյա­նից իր փոր­ձով, քա­ղա­քա­կան, կազ­մա­կեր­պա­կան, մարդ­կա­յին նկա­րագ­րով՝ երկ­րորդ, և եր­րորդ՝ Հա­յաս­տա­նը ոչ միայն հա­մա­վա­րա­կա­յին ճգ­նա­ժա­մի մեջ է, այլև՝ կա­ռա­վար­ման, ո­րից ել­քը, որ­քան էլ ան­հա­վա­նա­կան է թվում Նի­կոլ Փա­շի­նյա­նի վար­չա­պե­տու­թյան պա­րա­գա­յում, կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քա­յին ու կադ­րա­յին փո­փո­խու­թյուն­ներն են՝ անհ­րա­ժեշտ հա­մալ­րու­մով ոչ ՔՊ-ա­կան­նե­րով, փոր­ձա­ռու ու «նա­խա­հե­ղա­փո­խա­կան» ան­ցյալ ու­նե­ցող մարդ­կան­ցով: Ե­թե, ի­հար­կե, նրանք հա­մա­ձայ­նեն ստանձ­նել կա­մի­կա­ձեի դեր՝ այս պայ­ման­նե­րում ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ աշ­խա­տե­լու ա­ռու­մով:
Դիտվել է՝ 6673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ